Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին ներկա գտնվել պատարագներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, սակայն դատարանը թույլատրեց նրան ներկա գտնվել պատարագներին, հաղորդվել, սակայն չթույլատրեց պատարագ մատուցել կան այլ ծեսեր իրականացնել։
Փաստաբանը դատարանին ներկայացրեց Շիրակի հավատացյալների դիմում-խնդրանքը՝ Սրբազանին ազատ արձակելու և պատարագներին մասնակցելու հնարավորություն տալու համար։
Սրբազանը շարունակում է բուժզննումները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։