Թուրքիան և Ուկրաինան երկարաձգել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը





Թուրքիան և Ուկրաինան երկարաձգել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որն ուղղված է Սևծովյան շրջանում անվտանգության ամրապնդմանն ու ժամանակի մարտահրավերների դեմ համակարգված գործողությունների իրականացմանը։

Վերոնշյալ փաստաթղթով նախատեսված է ծովային համագործակցության ընդլայնում, հետախուզական տվյալների փոխանակում և ծովային ուղիների պահպանությանն ուղղված համատեղ միջոցառումներ իրականցում։

Բացի այդ, կողմերը կարևորություն են տալիս հատկապես առևտրային նավերի պաշտպանությանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին և համատեղ պաշտպանական նախագծերի մշակմանը։

Ըստ երկու երկրների ներկայացուցիչների՝ թարմացված համաձայնագիրը կամրապնդի կայունությունը Սև ծովում և կմեծացնի տարածաշրջանային գործընկերության դերը եվրոպական անվտանգության համակարգում։

Ermenihaber