Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի խորագրով համաժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին: Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում պահպանել է ԱլԳ հիմքում ընկած արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, և դրանք խորապես արմատավորված են ազգային գիտակցության մեջ, ինչի վառ … Read more
Հերքում. Պյեռլուիջի Կոլինա անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում: Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց … Read more
Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն … Read more
Որոշ կազմակերպությունների ղեկավարներ տեղեկացրել են, թե հունվարի 27-ը և 28-ն աշխատանքային են. պատգամավորն ահազանգեր է ստացել
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հունվարի 27-ը Հիշատակի և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագծի համահեղինակ Գեղամ Նազարյանն ահազանգեր է ստացել, որ որոշ ընկերությունների ղեկավարներ աշխատակիցներին տեղեկացրել են, որ հունվարի 27-ն ու հունվարի 28-ը նրանց համար աշխատանքային են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցը բարձրաձայնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Խորհրդարանում քվեարկությունից կես ժամ-մեկ ժամ հետո ահազանգեր ստացա, որ կազմակերպությունների ղեկավարները ներքին … Read more
Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային: Նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը: Ռուստամ … Read more