Arminfo: Գլխավոր դատախազություն․ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 21,4 մլրդ դրամ

Գլխավոր դատախազություն․ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 21,4 մլրդ դրամ

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին > Լուրեր Հայաստանից

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը: «Ղեկավարվելով «Նորմատիվ … Read more

Երկու տղամարդ օըը ցերեկով մեքենայից դրամապանակ են գողացել, որում եղել է 250 հազար դրամ (ՎԻԴԵՈ)

Տեսագրությունում երևում է գողության պահը․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 14-ին՝ ժամը 13․38-ին, Համայնային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպած չեն եղել, իսկ դրամապանակում կար 250 հազար դրամ։ … Read more

«Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանները կրկին էկրանին են, բայց այս անգամ կինոթատրոնների․ Երևանում կայացավ «Ֆուլ հաուս․ վայրէջք» ֆիլմի պրեմիերան

 12 տարի հեռուստաեթերում եղած և բազմաթիվ հեռուստադիտողների կողմից սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանները կրկին էկրանին են, բայց այս անգամ կինոթատրոնների։ Հունվարի 29–ին «Կինոմոսկվայում» կայացավ արդեն 1,5 ժամ տևողությամբ «Ֆուլ հաուս․վայրէջք» ֆիլմի պրեմիերան։    Ինչպես պրեմիերային հաջորդած ասուլիսի ժամանակ նշեց սցենարի համահեղինակ, դերասան Գրիգոր Դանիելյանը, իրենց կյանքում բեկումնային դարձած սիթքոմի հետ կապված … Read more

Մինչ Անկարան փորձում է կանխել Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը, Հայաստանը պասիվ դիտորդի դերում է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը. «Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։ Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները, Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։ Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և … Read more

Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն ստացել է Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակը

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է դասական երաժշտության ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ Էռնստ ֆոն Սիմենսի հիմնադրամի մրցանակին։ Սարդարյանի ստեղծագործություններն ընդգրկում են նվագախմբային և կամերային երաժշտությունը, իսկ նրա ոճը համադրում է միկրոխրոմատիկան և բազմաշերտ պոլիֆոնիան։ Ավելի վաղ կոմպոզիտորը դարձել էր մի շարք միջազգային մրցույթների և կրթաթոշակների դափնեկիր, իսկ նրա գործերը կատարվել են ժամանակակից երաժշտության եվրոպական փառատոներում։ 1972 … Read more

Արարատի մարզի մետաղաձուլական գործարան բերված ջարդոնների մեջ զինամթերք է հայտնաբերվել

Արարատի մարզի «ՋԹԲ-ՍԹԻԼ» մետաղաձուլական գործարանի աշխատակիցները բեռնատարներով իրենց մոտ բերված մետաղե ջարդոնների մեջ հարյուրավոր պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր են հայտնաբերել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը «Ըստ մասնագետների` դրանք իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցներն առանց բերված երկաթի ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի, և ոչ միայն գործարանում, … Read more

Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին»,- հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբարհամյանը։ «Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։ Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր … Read more

Բռնության կոչերի համար մեղադրվող Անի Կարապետյանի գործով կայացրել է արդարացման վերդիկտ

Դատարանը, Ժ. Չիչոյանի նախագահությամբ, Անի Կարապետյանի գործով կայացրել է արդարացման վերդիկտ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային … Read more