Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զելենսկին առաջարկում է հանդիպում, իսկ Պուտինը հայտարարել է, որ դա հնարավոր է Մոսկվայում։ Սա մեր դիրքորոշումն է մնում», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում