Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը: «Ես Մասյացոտնի թեմի՝ Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, միանում եմ առաջնորդիս` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու … Read more

Հայաստանը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է հեղափոխական բարեփոխումներ

Կառավարությունը հաստատեց հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների 3 նախագծից բաղկացած փաթեթ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն որակեց հեղափոխական։ «Հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․ հանվում են ամուսնության գրանցման, ՔԿԱԳ … Read more

Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։ «Օրենքների ընդունման արդյունքում կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը, կկրճատենք ամուսնության … Read more

Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել էe-services.moj.amհարթակը։ Դրա միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։ Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող … Read more

Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։ Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների … Read more

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 11-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը: Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական … Read more

Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։ Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը … Read more