ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից․ դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: «Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Արա Աբրահամյանի որդին ամուսնում է Տիմատիի նախկին կնոջ հետ

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանը, նշանադրվել է մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ։ Զույգը պաշտոնապես չի մեկնաբանել լուրը։

Ի սկզբանե անհիմն էր Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը բավարարելը, հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի․ պաշտպան

Հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը` խոսելով Արշակ սրբազանի կալանք խափանման միջոցը փոխելու մասին։ «Ի սկզբանե անհիմն էր Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը բավարարելը, հույս ունեմ, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի։ Հասկանալի է՝ ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական ոլորտում ճնշումները դատավորների նկատմամբ ԲԴԽ համակարգի կողմից, … Read more