Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում

Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ «Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ … Read more

Ապօրինաբար ազատազրկված Մկրտիչ սրբազանն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ. Տեր Վաղարշ

Տեր Վաղարշը գրում է. «Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։ 2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։ Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և … Read more

«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի զինված ուժերում ծառայող գնդերեցների կարգավիճակը փոխվում է․ Պաշտպանության նախարարի նոր հրամանով՝ բանակի հոգևոր ծառայությունը դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայությունից։ Քանաքեռի Սուրբ Աստվածածնի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը վստահ է՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ իրենց Մայր Աթոռից կտրելու փորձ։ «Իրենք ուզում են կախյալ ինչ-որ կառույց ունենալ՝ … Read more

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրը

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Պրիդորոժնոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Սա ռուսական «Արևելք» զորքախմբավորման գործողությունների արդյունքն է, որը կարողացել է առաջխաղացում կատարել թշնամու պաշտպանության խորքերը։

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրեական վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրեական վարույթ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան

Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել

Թուրքիայում ներդրումներ իրականացնող Ադրբեջանի պետական նավթային «SOCAR Türkiye» ընկերությունը սկսել է «Վերականգնվող ավիացիոն վառելիքի» (SAF) առևտրային գործունեությունը՝ նպատակ ունենալով նպաստել ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցմանը։ Առաջին առևտրային գործարքը իրականացվել է թուրքական ավիացիոն «Turkish Airlines» ընկերության հետ, 2026-ի հունվարի 29-ին, գրում է ermenihaber.am-ը: Նշվում է, որ այս քայլը համապատասխանում է ընկերության կայուն զարգացման ռազմավարությանը և ուղղված … Read more