Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ներդնել Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ: Նախագծի շրջանակներում առաջարկվում է Կոմիտեում ներդնել Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կառուցակարգեր: Մասնավորապես՝ Կոմիտեում ձևավորել Կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից: Հանձնաժողովի անդամները … Read more