Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքիս առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին։ Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքիս քննությունը կանցկացնի գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ տեղի չի ունենա»։