Կալանքի տակ գտնվող քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիպել է վստահված անձանց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձինք այսօր՝ օգոստոսի 25-ին, այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի՝ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում … Read more