Շարունակվում են կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին տեղի են ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը՝ նախատեսված «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար, «Մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկումը և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված գործարար բարեվարքությանն առնչվող դասընթացը։Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը … Read more

Քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքացիական վերահսկողությունը և մեդիայի դերը պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործում» խորագրով պանելային քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումների, մարտահրավերների և ոլորտային խնդիրների հաղթահարման ուղիները, ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը, առկա ռեսուրսների արդյունավետ կիրառումը, քաղաքացի-պետություն երկխոսության … Read more

Նախարարը ԳԴՀ դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը: Ներկայացնելով Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող … Read more

Հանրային խորհրդի կողմից կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող փաստահավաք հանձնաժողով

Ազգային Ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որով մեկնարկ է տրվել ՀՀ-ում փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի՝ փաստահավաք հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ այս հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ-ում 1991թ․ մինչև 2023թ․ ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում … Read more

Պետական ծառայողների վերապատրաստում՝ Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ-ի շրջանակում

Արդարադատության նախարարությունը, «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում, գործընկերների հետ համատեղ կազմակերպել է հանդիպում-կոնֆերանս պետական ծառայողների համար՝ «Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները» և «Բարեվարքության համակարգի տարրեր» թեմաներով: Պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչներին, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման … Read more

Կոռուպցիայի կանխարգելման օրվան նվիրված համաժողով

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Արդարադատության նախարարությունը ամփոփել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը: «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովի ընթացքում բացման խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը , ով նշել է, որ կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր … Read more

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար: Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը … Read more

Կարևորվել է ՄԻԵԴ վճիռների կատարումը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ մասնավորեցնելով այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վարույթները, ինչպես նաև՝ 2024թ-ի ընթացքում կարճված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի 76 վարույթ, … Read more

2025թ․-ի առաջին կիսամյակում հաշտարարական համայնքը կհամալրվի 130 հաշտարարով

Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական միության համագործակցությամբ տեղի է ունեցել հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման հինգերորդ դասընթացը։Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ընտրված 25 հավակնորդ է մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացն ավելի օգտակար դարձնելու նպատակով հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետներն ու դատավորները … Read more