Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը. Տեղի է ունեցել խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստ։ Նիստի օրակարգում եղել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացումը ևքննարկման ժամանակացույցի որոշումը։ Հանձնաժողովի անդամների զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, ապա խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով։