Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության … Read more

Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին … Read more

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել գործընկերոջ կենսագրությունն ու մասնագիտական ձեռքբերումները՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ոլորտում: Պաոլա Սևերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ … Read more

Տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով

Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով: Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը, հետազոտական … Read more

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

23.01.26 | 15:37 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այս մասին ասված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրության մեջ: «2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված … Read more

Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա. տեղեկություն վարչական համաներման մասին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային … Read more

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

23.01.26 | 11:45 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։ Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։ Հունվարի … Read more

Տեղեկություն՝ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաս­տանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մասին» … Read more