Կրթությունը բոլորի համար է. պետական աջակցության շնորհիվ դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ
Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետ պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական … Read more
Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով
19.01.26 | 15:26 Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Քննիչը քրեական վարույթ … Read more
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։ Տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։ … Read more
Հայտնի է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի՝ մրցութային կարգով ընտրված անդամների կազմը
Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները. 1. Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, 2. Հասմիկ Հարությունյան-«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ: Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ … Read more
Արտակարգ իրավիճակ է Շիրակի մարզ մի քանի կիլոմետրանոց՝ ձյան շերտից չմաքրված ճանապարհահատվածում
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն … Read more
Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ
19.01.26 | 15:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է՝ պետք է վերացնել ռուսական սպառնալիքը Գրենլանդիայում․ Թրամփ
10:26 – 19/հունվարի/2026 Դանիան 20 տարի չի կարողանում վերացնել «ռուսական սպառնալիքը» Գրենլանդիայի տարածաշրջանում` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք ռուսական սպառնալիքը Գրենլանդիայի տարածքում»։ Դժբախտաբար, Դանիան ոչինչ չի կարողացել անել դրա հետ կապված։ Հիմա ժամանակը եկել է, և դա … Read more