ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպանԱնդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք: Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և, … Read more
Վայելեք Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։ «Հունվարի 30-ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,- գրել է վարչապետը՝ ներկայացնելով երգը, որի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը:
ԱԺ-ում ընդունվեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն … Read more
Տիրադավների խումբը ոչ թե Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ է, այլ պառակտող խորհրդի գործիք
Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրել է․ «Պատասխանս տիրադաւների նորագոյն դաւին, Եպիսկոպոսաց ժողովի գումարման վերաբերեալ։ Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցին 1956-ին Գահիրէում Եպիսկոպոսաց ժողով ունեցել է Երջանկայիշատակ Վազգէն Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ եւ ներկայութեամբ պատրիարք հայրերին եւ եպիսկոպոսներին։ Նիկոլական դաւախմբի մեծագոյն սուտ է մի տիրադաւի՝ Վազգէն արք. Միրզախանեանի կողմից civic.am-ում երէկուան այն … Read more
Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից
21.01.26 | 12:08 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության … Read more
Պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը: Այս փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին հասանելիություն ստանալ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 106 կողմ ձայնով: Ազգային … Read more