Տաշիր Սամոյի կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել, որ ՌԴ քաղաքացի է
Medianews-ը գրում է. Դեռևս երեկ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ ռուսաստանցի միլիարդատերՍամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը ևս ՌԴ քաղաքացի է։ Այսօր արդեն Ալեքսանյան Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտնել է, որ ՀՀ քաղաքացի է և ունի անձնագիր, սակայն չի հերքել, որ հանդիսանում է նաև ՌԴ … Read more
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը քաղաքական հետապնդման դրսևորումներ չեն. Անդրեասյանն արձագանքում է GRECO-ին
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը քաղաքական հետապնդՄան դրսևորումներ չեն, այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի դատական անկախության վերաբերյալ քննադատությանը։ «Սա վարչարարության հարց է, սա քաղաքական հետապնդման կամ քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Վարչարարությունը մենք հիմա ավելի արդյունավետ ենք դարձնում, նոր ուժեր ենք ներգրավում, ընդ որում՝ չեզոք, քաղաքացիական ծառայողների, … Read more
Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման … Read more
Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում է․ Կարեն Անդրեասյան
Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իր հաստատուն տեղն ունի իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում, որտեղ սովորեցնում են ոչ միայն իրավաբանություն, այլ նաև՝ մտածել։ Հայաստանում ֆրանսիական համալսարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Իրավունքի գիշեր» միջազգային միջոցառման ժամանակ այս մասին ընդգծել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ Համալսարանն իր կողմից ասոցացվում է որակի հետ, և վերջին տասը տարիների … Read more
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և…
Մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք կողմ են Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների։ «Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առաջարկել է քննարկել Հայաստանի միավորումը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Քաղաքական … Read more
Փաշինյանն արժանացել է Զայեդ մրցանակին՝ ի նշանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար … Read more
Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ. Լավրով
Միջազգային 20 Հունվար, 2026 15:52 Ես Արարատ Միրզոյանի հետ շատ եմ քննարկել Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ. դա անհնարին է համատեղել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև Բրյուսելը ուզում է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնել ՀՀ-ի հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։ «Այն 15 … Read more