Հետազոտությունները ցույց տվեցին, որ Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է. նրան հետ տարան բանտ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակից։ «Շտապ օգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։ «Էջմիածին» ԲԿ-ում ենք, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ»,-հայտնել էր նա։ Քիչ առաջ Մելիքյանը տեղեկացրել է. «Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է։ Քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում