Ամփոփվել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստումների 2-րդ փուլը. վերապատրաստվել է 600 անձ

Արդարադատության նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում միաժամանակյա ընթացող 2 վերապատրաստմամբ այսօր ավարտվել է ազդարարման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը։ Վերապատրաստմանը մասնակցել են մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ավելի քան 600 ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության առաջնահերթ ուղղություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, և այս համատեքստում … Read more

Անդրադարձ է եղել իրավական փոխօգնության ոլորտում հաջողված համագործակցությանը. նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմոլորտ զարգացումը՝ մասնավորեցնելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և մոտ ապագայում արդարադատության նախարարությունների իրավասությունների շրջանակում փոխանակվել առաջավոր փորձով: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել … Read more

Շունը հաչում է, քարավանը գնում. շունը Սամվել Կարապետյանի հայրենակից Սոլովյովն է, քարավանը մեր սիրելի երկիրը

Շունը հաչում է, քարավանը` գնում. շունը Սամվել Կարապետյանի հայրենակից Սոլովյովն է, քարավանը` մեր սիրելի երկիրը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին: «Շունը հաչում է, քարավանը` գնում: Շունն այս դեպքում ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի մտերիմ ընկեր և հայրենակից Սոլովյովն է, իսկ քարավանը` մեր սիրելի երկիրը, որը գնում է դեպի անշրջելի խաղաղություն և զարգացում»,- գրել է նա:

Առաջարկվել է Ազգային ժողովում ձևավորել նոր բարեկամական խմբեր

Առաջարկվել է Ազգային ժողովում ձևավորել նոր բարեկամական խմբեր

Առաջարկվել է Ազգային ժողովում ձևավորել նոր բարեկամական խմբեր Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա և Հայաստան-Դոմինիկանայի Հանրապետություն բարեկամական խմբեր ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունները: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-Օման բարեկամական խումբ ձևավորելու մասին հարցը: Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանն Օմանի հետ ակտիվ քաղաքական երկխոսություն է … Read more

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում նախարարը հանդիպել է ուսանողների հետ

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր: Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ: Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների … Read more

Կոռուպցիայի դեմ պայքարի մեկամսյակի շրջանակում՝ միջոցառում Գյումրիում

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Արդարության ջատագովները» Բարեվարքության ակումբի բաց քննարկումը։Բարեվարքության ակումբի երիտասարդ դեսպանները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները։ Ակումբային քննարկմանն ինտելեկտուալ խաղի միջոցով, երիտասարդ դեսպաններն ամրապնդել են իրենց գիտելիքները կոռուպցիայի, բարեվարքության և մեդիագրագիտության վերաբերյալ։ Միջոցառումն իրականացվել … Read more

Հայտնի են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման 106 դիմորդներից դրական միավորներ է ստացել 50-ը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, բուլղարերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուներից: Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, 06.12.2024-19.12.2024թ. ժամը 18:00-ն: Քաղաքացին բողոքը ներկայացնում է գրավոր, ստորագրված (PDF ֆորմատով) ուղարկելով (naira.sedrakyan@justice.am) էլեկտրոնային փոստի հասցեին: Արդյունքների … Read more

Շարունակվում են կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին տեղի են ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը՝ նախատեսված «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար, «Մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկումը և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված գործարար բարեվարքությանն առնչվող դասընթացը։Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը … Read more

Քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքացիական վերահսկողությունը և մեդիայի դերը պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործում» խորագրով պանելային քննարկում՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումների, մարտահրավերների և ոլորտային խնդիրների հաղթահարման ուղիները, ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը, առկա ռեսուրսների արդյունավետ կիրառումը, քաղաքացի-պետություն երկխոսության … Read more