Ոսկու ձուլակտրոների և թանկարժեք զարդերի փորձաքննությունն ավելի արագ և արդյունավետ կլինի. Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքով

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով: Նոր սարքերը հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքները ՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու … Read more

Մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը

Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը։ Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Մասնակցությունն անվճար է: Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ: Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել … Read more

Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական

Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։ Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին … Read more

Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները

Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները

16 Հունվար, 2026 15:35 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է։ Նա այցելել է «IN Groupe» ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը, հայտնում են ՆԳ նախարարությունից: «Նելլի Դավթյանը հանդիպումներ է … Read more

Հարկադիր կատարողի խրախուսման նոր կարգավորում. Լևոն Բալյանը ներկայացրել է նոր օրինագիծը

Արդարադատության նախարարի տեղեկալ Լևոն Բալյանն Ազգային ժողովում ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահավող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Լևոն Բալյանը նշել է, որ նախագծով՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը կսահմանի Կառավարությունը: … Read more

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ․ Հոկտեմբերին կմեկնարկի 2-րդ փուլը

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում։ Ազդարարման հարթակի՝ azdararir.am-ի միջոցով ստացված ազդարարումների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների … Read more

Առաջին անգամ Հայաստանում կգործարկվի մասնավոր մեղադրանքով վարույթների իրականացումը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է 8 դատավորով ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Որոշման անհրաժեշտությունը ծագել է հետևյալ օրենսդրական … Read more

Իրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի հայի երես

Իրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»

Ներքաղաքական 16 Հունվար, 2026 15:16 Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում … Read more

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական միջամտությամբ Իրանում հաջողվել է կասեցնել նախապատրաստվող զանգվածային մահապատիժները։ Բանագնացի խոսքով՝ տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Իրանը կարող է խուսափել ծանր հետևանքներից, եթե դիվանագիտական լուծում տա միջուկային հարստացման, հրթիռային ծրագրի և պրոքսի խմբավորումների խնդիրներին։ «Եթե Իրանը ցանկանում է վերադառնալ միջազգային հանրություն, … Read more

Ազդարարի՛ր, Հայաստան. մեկնարկել է Ազդարարման արշավի նոր ծրագիրը

Ազդարարման համապետական արշավի շրջանակում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի մեկնարկի միջոցառմանը Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորագույն դերը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Հարկ է … Read more