Ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ պաշտոնյա դիրքորոշում չի հայտնել. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել: Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ … Read more

Arminfo: Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ողջունել է Նիդեռլանդների հետ կոալիցիոն համաձայնագրի բովանդակությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ողջունել է Նիդեռլանդների հետ կոալիցիոն համաձայնագրի բովանդակությունը

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը՝ Սեթ Պողոսյանը, պահանջում է հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները, որովհետև, նրա պնդմամբ, դա վիրավորում է բժիշկներին: Նա գրել է. «Հաջորդը պետք է հիվանդանոցներից և բուժհաստատություններից հանվեն մատուռներն ու աղոթատեղիները: Հիվանդը գնում է հիվանդանոց բացառապես բժշկի հույսով, բուժվելու համար, հակառակ դեպքում թող գնան եկեղեցի:  Այս երեվույթը նսեմացնում է բժշկի … Read more

Մարտին հանրությանը կներկայացնենք նոր Սահմանադրության տեքստը. Գալյան

Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ իրենց առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ «Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նկատեց Գալյանը։