Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ կան

10:18 – 17/հունվարի/2026 Հունվարի 16-ին, ժամը 16։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Toyota» … Read more

Ամփոփվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2-րդ փուլի հիմնական արդյունքները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) 2023-2027թթ. Արևելյան գործընկերության երկրների համար տեղական համակարգող հանձնաժողովի նիստին անդրադարձել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրերին:Նիստը համանախագահել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը:Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԳԼԿ II … Read more

Նարեկին հետ տարան բանտ. Մելիքյան

Նարեկին հետ տարան բանտ. Մելիքյան

Ներքաղաքական 18 Հունվար, 2026 18:35 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակից։ «Շտապ օգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։ «Էջմիածին» ԲԿ-ում ենք, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ»,-հայտնել էր նա։ Քիչ առաջ Մելիքյանը տեղեկացրեց. «Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է։ Քիչ առաջ Նարեկին հետ տարան … Read more

Տիեզերքի պատասխանը պետք է լինի թիրախային և անողոքաբար արդար. Տաթևիկ Կարապետյան

10:08 – 17/հունվարի/2026 Գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, գրել է. «Բոլոր նրանց՝ ովքեր առնչվում են այս կեղծ, անհիմն և գիտակցված ձևով սարքած գործին, ցանկանում եմ, որ զգան յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր ավերը և հետևանքներն այն ամենի, որոնք նրանք նման թեթևությամբ անում են մյուսների հանդեպ՝ ոչ վերացական և ոչ … Read more

Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների աշխատակիցները վերապատրաստում կանցնեն. հուշագիր է ստորագրվել

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման հայեցակարգի վերաբերյալ աշխատաժողովին, իր ելույթում նշել է, որ մշտապես կարևորում է ոլորտում սկզբունքային բարեփոխումները միտված մարդու իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ընթացակարգերի, ծառայությունների ստեղծմանը։ Լևոն Բալյանն ընդգծել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներն այն կարևոր ուղղություններն են, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնային է շենքային և այլ նյութական պայմաններին … Read more

Նիկոլը, դատավորներն ու թավշյա նախադեպը․ Դեմոյան

10:13 – 17/հունվարի/2026 ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «2025 թվականի դեկտեմբերի վերջին ստորև մեջբերվող միջնորդությունը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Կարելի է արձանագրել, որ ՀՀ դատաիրավական պրակտիկայում, ստեղծվում է կարևոր … Read more

Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է

Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է

Պատահար 18 Հունվար, 2026 18:22 Այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական … Read more

ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել արդարադատության նախարարությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական և իրավական, հակակոռուպցիոն և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացված բարեփոխումներն՝ ուղղված նոր արբիտրաժային կենտրոնի կանոնադրության, արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի փորձաքննությանը, արբիտրաժային … Read more

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Սերյոժա Ծ․-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Գարուն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Ծ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել … Read more