Արդարադատության նախարար. E-court համակարգի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական … Read more

Արդարադատության նախարարության ընդունարանն այսուհետ կգործի աշխատանքային բոլոր ժամերին

Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարականով Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ … Read more

Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները: Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման … Read more

Արդարադատության նախարարը չեխ գործընկերներին ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիայի խորհրդարանի կողմից վավերացնելու համար և ընդգծել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Պատվիրակության … Read more

Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողԻնսկե Վանդորմայելին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բաժնի նախկին համակարգող Զուրաբ Բուրդուլին: Փոխնախարար Խաչիկյանը նշել է, որ համագործակցության իրացման մեծ ներուժ կա՝ հատկապես քրեակատարողական ոլորտում: Տիգրան Խաչիկյանի խոսքով, այս հանդիպումը լավ հնարավորություն է առկա խնդիրներն ու ձեռքբերումները քննարկելու, … Read more

Հանրապետություն կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից: «Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը»,- ասված է … Read more

Փոխնախարար Խաչիկյանը մասնակցել է hակակոռուպցիոն քաղաքականության կլոր սեղան-քննարկմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի և Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ համատեղ: Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ միջոցառման գաղափարական հենքը համահունչ է նաև Կառավարության նպատակադրումներին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Տիգրան Խաչիկյանն ընդգծել է, որ … Read more