ԱՄՆ փոխանախագահին խնդրում և հորդորում ենք օժանդակել հայ գերիների ազատ արձակմանը. Գևորգ Ղուկասյան

ԱՄՆ փոխանախագահին խնդրում և հորդորում ենք օժանդակել հայ գերիների ազատ արձակմանը: Այս մասին նախագահական նստավայրի դիմաց, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: Մանրամասն՝ տեսանյութում:

ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները, Հայաստանում՝ 0,3%-ով

ԵԱՏՄ – ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները։ 2025 թվականի երեք եռամսյակների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (0,8% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (7,6% – ով), Բելառուսում (6,9% – ով), Ղրղզստանում (3,5% – ով) և Հայաստանում (0,3% – ով): Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։ … Read more

Այն, ինչը չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը․ Լարիսա Ալավերդյան

«Սին հույսեր չեն, մենք պարտավոր ենք պահանջել ԱՄՆ ներկայացուցչից, որ տեր կանգնեն իրենց իսկ ասած խոսքերին»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։  Լ.Ալավերդյանն ընդգծեց, որ տեղին է Վենսի ականջին բարձրաձայնել, որ պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջատեր ենք։  Ըստ նրա, եթե դա իշխանությունը չի անում,  պետք է անի … Read more

Արցախի ՄԻՊ-ը մեկ առ մեկ հնչեցրեց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների անունները` խոսքն ուղղելով ԱՄՆ փոխնախագահին

Արցախի ՄԻՊ-ը մեկ առ մեկ հնչեցրեց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների անունները` խոսքն ուղղելով ԱՄՆ փոխնախագահին Մանրամասն՝ տեսանյութում:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Վահան Տերյանի հիշատակին

Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայ ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հիշատակին։ Ծաղիկներ խոնարհելուց հետո տեղի ունեցան հիշատակի ելույթներ։

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։ ՀԳ. Թրենդից հետ չմնալով՝ ես էլ դիմեմ փոխնախագահ Վենսին. Բարի գալուստ Հայաստա՛ն՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»։

Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը

Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։ Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր … Read more

Ըստ օրենսգրքի՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է ՀՀ-ն կամ համապատասխան համայնքը․ փաստաբանի անդրադարձը՝ քայքայված փողոցների խնդրին

Փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․ «Երևանում խրամատներ դարձած փոսերի պատճառով մեքենա վարելը դարձել է հերոսություն կամ աճպարարության հատուկ հմտությունների ցուցադրություն: Այս վիճակը շարունակվում է արդեն մեկ ամիս, որի հետևանքով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ վնասվում են քաղաքացիների մեքենաները, շղթայական բախումների պատճառ դառնում, առաջնում վթարային իրավիճակներ: Մարդիկ ստիպված վարում են հանդիպակաց գծով, որպեսզի կարողանան շրջանցել խրամատ … Read more

ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես մասնակցելու եմ այսօրվա հավաքին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի դիմաց: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա: ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու … Read more