ՈւՂԻՂ․ Ձերբակալություններ` Էջմիածնում. Սևակ Խաչատրյանի հրատապ ասուլիսը
ՈւՂԻՂ․ Ձերբակալություններ` Էջմիածնում. Սևակ Խաչատրյանի հրատապ ասուլիսը
ՈւՂԻՂ․ Ձերբակալություններ` Էջմիածնում. Սևակ Խաչատրյանի հրատապ ասուլիսը
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է փետրվարի 10-ի նիստում իր վերջնական խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել կեղծ դատավարությանը, Ռուբեն Վարդանյանը խոսեց արժանապատվության, պատասխանատվության և այն խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ «Ես իմ վերջնական խոսքը կարդացի փետրվարի 10-ին՝ արգելելով իմ փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ կարծում եմ, որ … Read more
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության … Read more
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։ Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ … Read more
Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնում է, որ այսօր` վաղ առավոտից, բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ «Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ»:
18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։ «Հետաքրքիր մանրամասներ են պարզվում. -Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել են այնպիսի … Read more
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը, առաջիկա անելիքները պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:
Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ … Read more
CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «CNN մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։ Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, … Read more
Եթե մենք համաձայնության չհասնենք Իրանի հետ, մենք ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել, ասել է Թրամփը։ «Ես քննարկում եմ տարածաշրջան ավիակիր և լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցը»,- ասել է ԱՄՆ նախագահը Իսրայելի «12-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։