Պատմությունը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է կայացնում այլևս չհարմարվել պարտադրված իրականությանը. Մետաքսե Հակոբյան

«36 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Երևանում՝ Ազատության հրապարակում բարձրաձայնեց այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ ապրում էր իր ներսում՝ ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը։ Այդ օրը ոչ թե պարզապես շարժում սկսվեց, այլ ազգային արժանապատվության վերականգնման գործընթաց»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Ըստ նրա, փետրվարի 20-ը ապացույց … Read more

Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել բռնաճնշումների պայմաններում․ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ուշադիր հետևել զարգացումներին․ Լիլիթ Գալստյան

Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ խՎ ձմեռային նստաշրջանում/ Վիեննա/․ «Հարգարժան գործընկերներ, Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկու խորապես մտահոգիչ խնդիրների վրա։ 1․ Բաքվում վերջերս հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարությունը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Սրանք դատավարություններ էին, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային … Read more

1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց որոշում, որն արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սրանից 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով արցախահայության սկզբունքային դիրքորոշման վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի … Read more

Հորդոր՝ ՀՀ իշխանություններին և խոտորյալ ութ սրբազաններին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ․ 2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։ Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․ «Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության … Read more

Փարաքարի Նորակերտ գյուղի դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը». Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոցից հեռացվել է «Փառքի անկյունը»’ պատճառաբանելով, թե այդպես հրահանգել են մարզպետարանից։ Նորակերտի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել’ պահանջելով դպրոցում պահել ազգային դաստիարակության այդ կարևոր միջոցը, որի շնորհիվ երեխաները ճանաչում են հայրենիքի պաշտպանության համար հերոսական պայքար մղած մեր հայրենակիցների սխրանքներին։ Գրություն եմ ուղարկել վարչապետի աշխատակազմ … Read more

Վազգե՛ն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ

Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Մինասյանը/Երկաթ/ կալանավայրից գրում է․ «Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․ Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ … Read more

Ադրբեջանի դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ. «Ավրորա»

Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի դատավճռի վերաբերյալ։ «Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք … Read more

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնը այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։  Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն՝ նույնպես պատրաստ է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։  Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ը ավելացնում է տարածաշրջանում … Read more