«Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, ով հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

«Մենք կարող ենք կորցնել երկիրը․․․»․ Ռոբերտ Քոչարյանը դիտարկումներ է արել

«Նախագահը որոշ դիտարկումներ է ուղարկել՝ այսօրվա իրադրությունների հետ կապված»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը և ներայացրեց Ռոբերտ Քոչարյանի խոսքը․ «Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ … Read more

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված  19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ Միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։ Այսօր նրանցից 19-ը շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Քաղաքապետարանի շենքի վրա … Read more

Շատերը նրա կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը՝ Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ ամյակը։ Ցավոք, անցած մի քանի տարիների ընթացքում առաջին անգամը չէ, որ ստիպված եմ շնորհավորել նրան հեռակա կարգով։ Առանց որևէ չափազանցության. … Read more

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է.  «Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում: Հետաքրքրական է, որ հանրաքվեում դրական արդյունքը դեռևս չէր նշանակելու, որ իսլանդացիները հավանություն էին տվել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն։ Սա ուղղակի նշանակելու … Read more

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ՀՀ-ն ինքը պաշտոնապես չի պաշտպանել Արցախը․ Ջաբարով

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։ Հայաստանի կառավարության 2026−2031թթ. ծրագրում Ռուսաստանն այլևս ռազմավարական դաշնակիցների թվում չէ։ Երևանում դա «հիմնավորում» են նրանով, թե ՀԱՊԿ-ում իբր չեն կատարել իրենց … Read more

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ

2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնից: Գանգատը ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ … Read more

Ճաղերի հետևում են ԱՀ բոլոր նախագահները․ պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է․․․ Նախագահը ճաղերի հետևում է։ Թերևս այս իրավիճակը լավագույնս կարելի է նկարագրել Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսի հայտնի արտահայտությամբ․ «Ժամանակը խախտվե՜լ է իր հունից…»: Մարդ, ով անուրանալի ներդրում է ունեցել հայկական երկու պետությունների կայացման, պատերազմում հաղթանակի ու տնտեսության վերականգնման հարցերում այսօր ճաղերի … Read more