Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց։ Yerеvan.Today-ը կապ հաստատեց նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ։ «Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- պատասխանեց Միկոյանը։