Բացվել է «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը, ՄարտինՄիքայելյանի որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները, ճարտարապետներ Աշոտ Կանայանը և Կարեն Ռաշիդյանը:

Իրանում ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-ի

Իրանում ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1045-ի, հաղորդում է Tasnim-ը։ Զոհվածների թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն յոթ ռազմական օբյեկտ է վնասվել Իրանի հարվածներից

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն յոթ ռազմական օբյեկտի կառույցներ ու սարքավորումներ են վնասվել Իրանի հարվածներից։ Այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին ու տեսագրություններին։ Ըստ հրապարակման՝ հանգստյան օրերին և երկուշաբթի օրը (փետրվարի 28-ից մարտի 2-ը) իրանական հարվածներից վնասվել են այն կառույցները, որոնք Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի առնվազն յոթ … Read more

Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից․ Լևոն Ազիզյան

Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի քիմիկոս Օմար Յագին մշակել է սարք, որը կարող է խմելու ջուր ստանալ անմիջապես օդից՝ առանց ջրամատակարարման համակարգին կամ էլեկտրական ցանցին միացված լինելու։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի էջից։ Տեխնոլոգիան հիմնված է մետաղաօրգանական շրջանակների (MOF) վրա, դրանք իրենցից ներկայացնում են սինթետիկ ծակոտկեն նյութեր, որոնք կարողանում են կլանել … Read more

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ-ն

Անհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ-ն։ ԱԺ 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունեց։  Համաձայն «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի՝ սահմանվում է, թե ով է անհետ կորած անձը և ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ ըստ այդմ՝ զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այն անձը, … Read more

Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում զոհվել է գրեթե 900 մարդ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունների և տարածաշրջանային երկրների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 870 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել The New York Times-ը:    Ըստ պարբերականի՝ զոհերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել Իրանին. զոհվածների թվում են նաև Բահրեյնի, Իսրայելի, Քուվեյթի, Լիբանանի, ԱՄԷ-ի քաղաքացիներ և ամերիկացի 6 … Read more

Վրաստանը գոհ է տարածաշրջանում վերջին շրջանում նկատվող միտումներից

Տարածաշրջանում կայունության պահպանումը գերակա նշանակություն ունի։ Վրաստանը գոհ է տարածաշրջանում վերջին շրջանում նկատվող միտումներից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի։ «Այս ամենը մեզ համար շատ լավ հիմք է ստեղծում ավելի մեծ … Read more