ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն էլ չունենք․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը անվարան է իր պայքարում, հրադադար չի խնդրելու, ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն էլ չունի։ «Մենք հրադադար չենք խնդրում, նաև ոչ մի պատճառ չենք տեսնում, որի համար ստիպված լինենք Միացյալ Նահանգների հետ բանակցել»,-ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։

ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն էլ չունենք․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը անվարան է իր պայքարում, հրադադար չի խնդրելու, ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն էլ չունի։ «Մենք հրադադար չենք խնդրում, նաև ոչ մի պատճառ չենք տեսնում, որի համար ստիպված լինենք Միացյալ Նահանգների հետ բանակցել»,-ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գրում է. «Աստծո ողորմությամբ իմ նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին և իրենց խոսքով ու ներկայությամբ կանգնեցին իմ կողքին։ Թող Աստված օրհնի ձեզանից յուրաքանչյուրին»:

Թրամփը հայտարարել է, որ պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արեց Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն անձամբ պետք է մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արեց Վենեսուելայում։ Թրամփն այդ հայտարարությունն արել է ութ րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում պարզաբանել է իր ռազմական պլանավորումը։ Թրամփը խոստովանել է, որ Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ամենահավանական իրավահաջորդն է, սակայն ակնարկել է, որ … Read more

Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ: Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: Մանրամասն՝ տեսանյութում։

Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր եղբայր Արմեն Փաշինյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ով Հայաստանից արտագաղթել է դեռևս 1990-ականներին։ Սակայն Փաշինյանը խուսափեց պատասխանել առանցքային հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն երբևէ ստուգել է իր եղբոր հնարավոր կապը խորհրդային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Պետական անվտանգության կոմիտեի հետ։ «Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Փաշինյանի եղբայրը պարզապես շարքային «խոպանչի» չի եղել։ … Read more

Ադրբեջան-Իրան հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է

Ադրբեջանը 12 ժամով փակում է Իրանի մոտակայքում հարավային օդային տարածքը․ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ները գրում են, որ սահմանափակումներ կան նաև Իրան-Ադրբեջան սահմանային անցակետերում․ բեռնատարների երթևեկությունն է ժամանակավորապես դադարեցվել։ «ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետո Էրդողանը զանգահարել է Ալիևին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է կենտրոնական Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հաղորդել են կենտրոնական Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման մասին, հաղորդում է Times of Israel-ը։ Բժիշկները հայտնում են, որ կենտրոնական Իսրայելի վրա Իրանի վերջին հրթիռային հարձակման հետևանքով զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ ՑԱԽԱԼ-ի նախնական գնահատականներով՝ հարձակման ժամանակ արձակվել է փոքր քանակությամբ հրթիռներ։ Ուղղակի հարվածներ չեն գրանցվել, սակայն հրթիռի բեկորներ, ըստ հաղորդումների, ընկել են մի քանի … Read more

Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի… ո՞ւմ է դա պետք այս պահին. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ​ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախիջևանի դեպքը նման է հատուկ պլանավորված դիվերսիայի հակամարտության աշխարհագրությունն ու դերակատարների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Ո՞ւմ է դա պետք այս պահին։ Վստահաբար՝ ոչ Իրանին։ Իրադարձության սցենարային բնույթը հստակ երևում է Բաքվի շուտափույթ հռետորաբանությունից. «Իրանը ահաբեկչական ակտ է գործել Ադրբեջանի դեմ» (Ալիև)։ Հաջորդ քայլը կարող է լինել Բաքվի … Read more

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Վերաքննիչ դատարանի մի Դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները, բայց սա ակնհայտ ցույց է … Read more