Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված ու հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդիների հոգիների հանգստության … Read more

Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը․ Մետաքսե Հակոբյան

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը. «Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։ Արցախի ազատագրումը պարտավորություն է՝ չհաշտվել կորստի հետ, չսովորել պարտությանը, չընդունել հանցագործ ու հայատյաց իշխանությանը և չթույլատրել, … Read more

Թշնամի երկրից ՀՀ է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը

Հայաստան է ուղարկվել ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 479 տոննա դիզելային վառելիքով բեռնված 8 վագոնները ճանապարհ են ընկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից: Ընդհանուր առմամբ Հայաստանն արդեն ստացել է 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին: Միևնույն ժամանակ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 27 … Read more

Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից․ «Հաղթանակն այլընտրանք չունի․ Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը: Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն … Read more

Երբ հավատը դարձավ զենք․ Հայ եկեղեցու առաքելությունը պատերազմի տարիներին

Բոլորս էլ հիշում ենք, որ աշխարհում առաջին պետությունը, որը 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, Հայաստանն է։ Այնքան մեծ էր հայոց հավատը Հիսուս Քրիստոսի աստվածային բնության հանդեպ, որ հարյուրավոր և նույնիսկ հազարավոր տարիներ անց այդ հավատի ուժը մնում է մի ամբողջ ժողովրդի հենասյունը։ Նրա պատմության մեջ եղել են հպատակության, ինքնավարության, անկախության համար պայքարի շրջաններ, երբ … Read more

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները դադարի մեջ են. Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները դադարեցվել են, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, մայիսի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է iz.ru-ն։ «Ոչ ոք չի խոսել բանակցությունների մասին. առայժմ դադար է, և հաջորդ փուլի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել», – նշել է նա։ Ուշակովը ընդգծել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ … Read more

38 կետանոց պլան էր կազմել Արայիկ Հարությունյանի համար, մոբիլիզացիայի հարցն էլ ընդգծել էի․ Սեյարն Օհանյան

38 կետանոց պլան էր կազմել Արայիկ Հարությունյանի համար, մոբիլիզացիայի հարցն էլ ընդգծել էի․«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում  

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանությանը․ հայտարարություն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Կաճառ» գիտական կենտրոնի համատեղ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձի առթիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մարդկության պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր զոհերի, աննկարագրելի զոհողությունների և ժողովուրդների համատեղ պայքարի շնորհիվ։ Հայ ժողովուրդը, լինելով ֆաշիզմի դեմ պայքարի առաջնագծում, իր … Read more

Վեհափառը բարձրաստիճան հոգևորականների հետ աղոթք բարձրացրեց անմար կրակի մոտ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։ Վեհափառ հայրապետն աղոթք հնչեցրեց Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմների հերոսների հոգիների խաղաղության համար։ Հիշեցնեն մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի … Read more

Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։ … Read more