Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ-ի քարոզարշավի

Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում: Խոսքը, մասնավորապես, Արաագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ Արագած գյուղի ուսուցիչների մի … Read more

Ադրբեջանի վանդալիզմի հերթական թիրախը դարձել է Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է․ «Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ … Read more

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Միքայել Համբարձումյանի հետ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանի հետ: Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այդ թվում՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված … Read more

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 290 ուկրաինական ԱԹՍ են խոցել

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են մոտ 290 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի շրջանների, Սև և Ազովի ծովերի վրա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ընթացիկ տարվա մայիսի 13-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից … Read more

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է պատվիրակության՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստան կատարած այցի կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցել են խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն նշել … Read more

Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին: Նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում` … Read more

Վարչական ռեսուրսի հերթական չարաշահում․ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով պայմանավորված «Հայաստան» դաշինքի այցը Թալին չեղարկվել է․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում: Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Քանի որ մեր նպատակը … Read more

Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային. Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար»։ Գյուղացիները … Read more

Ախալցիխեի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմ է տեղի է ունեցել

Վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը գրում է. «Ախալցիխեի հայկական Սուրբ Նշան եկեղեցում, որը մտնում է «վիճելի» եկեղեցիների ցանկի մեջ, տեղի է ունեցել վանդալիզմի դեպք։ Եկեղեցուց վանդալիզմի միջոցով դուրս են բերվել, սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները՝ ինչպես հայկական, այնպես էլ վրացական։ Այդ ամենը հայտնվել է աղբամանի մոտ նետված։ Ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Վրաստանում … Read more

Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Վահե Դոլմազյանին

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունն այսօր չքննարկվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել տնային կալանքը վերացնելու կամ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննարկումը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը, հիշեցնենք, միջնորդությունը ներկայացրել էր՝ նկատելով, որ խափանման միջոցի պայմանների այնպիսի փոփոխություն է եղել, որ այժմ … Read more