Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ․ Moldpres

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված վարչական համաձայնագրի ստորագրման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դումիտրու Սոկոլանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է ապահովել կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակը։ «Այն … Read more

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում 2 աղմկահարույց սպանության գործով

Իսրայելի զինվորականներն օգոստոսի 19-ին հայտարարել են, որ որոշում է կայացվել քրեական հետաքննություն սկսել Գազայի հատվածում պատերազմի ընթացքում պաղեստինցիների վրա կատարված երկու աղմկահարույց հարձակումների, այդ թվում՝ 5-ամյա Հինդ Ռաջաբի և նրա ընտանիքի, ինչպես նաև պաղեստինցի շտապօգնության 15 աշխատակիցների սպանությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ Զինվորականները հայտնել են, որ քրեական հետաքննություն չեն սկսի … Read more

Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին

«Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, ով Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով, ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար: Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքին դատական գործընթացներով է անցել նաև իր որդին՝ Վահագնը և ամբողջ ընտանիքը: Այսուհանդերձ, հայ զինվորականին վայել կեցվածքով նա այսօր էլ պայքարում է Հայրենիքի ազատագրության համար, … Read more

Ռուսական բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է առել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։  «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու … Read more

Իրենց թվում է՝ ամեն խոսողից հետո պիտի մեկնաբանություն անեն. սենց չի կարող շարունակվել. Լևոն Քոչարյան

«Այս մարդիկ ընտրվելուց ասում էին՝ երբ որ բարձրանում են վերև, պետք է հավասարությունը պահել, խտրական չլինել: Բայց գրեթե ամեն խոսողից հետո իրենց թվում է, թե պետք է վերևից ինչ-որ քոմենթներ անեն, անդրադառնան մինչև այդ խոսողին: Սա հակասում է ԱԺ կանոնակարգին»,- ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի … Read more

Մենք նիստերի դահլիճ չենք մտնելու, բայց դեռ շենքում կլինենք. միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը նույնպես լքեց նիստերի դահլիճը

Մենք նիստերի դահլիճ չենք մտնելու, բայց դեռ շենքում կլինենք. միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը նույնպես լքեց նիստերի դահլիճը