Պայծառակերպության և Վարդավառի տոնը նշվեց Թբիլիսիում և Վրաստանի հայկական համայնքներում

Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց իր հինգ տաղավար տոներից մեկը՝ Տիրոջ Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Տոնական արարողություններ անցկացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանի հայկական համայնքներում։ Այսօր Վարդավառը քրիստոնեական տոն է՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը։ Սակայն դրա արմատները հասնում են նախաքրիստոնեական ժամանակներին։ Սկզբնապես այն կապված էր սիրո և գեղեցկության աստվածուհի … Read more

ԵՄ-ն ՀՀ-ում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կալաս

Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի … Read more

Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի  50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ «Honda»-ն վարել է Երևանի … Read more

Այդ, ո՞ր հայ գործարարն է ՀՀ-ում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ: Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի … Read more

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը ընկալում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես երկիր, որի հետ ունի պատմական կապեր, համատեղ … Read more

Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։ Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։ Երբ ժամը լրացավ, պայուսակից հանեցինք ու սեղանին դրեցինք մի խուրձ նամակներ։ Արմենի ծննդյան օրվա շնորհավորանքներն էին հարազատներից։ Չգիտեմ ինչ էին գրել, բայց … Read more

Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Տարիներ շարունակ Արարատյան հայրապետական թեմը Երևանի կենտրոնում մեծ շուքով տոնում էր Վարդավառը՝ ազգային երգով, պարով, խաղերով ու մրցույթներով։ Հազարավոր երիտասարդներ էին մասնակցում միջոցառմանը, իսկ օրվա ավարտին կազմակերպվում էր հյուրասիրություն: Սակայն այս տարի այդ ավանդական միջոցառումը չկայացավ։ Պատճառը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների լուծարումն էր, ինչի հետևանքով տարիներ շարունակ կազմակերպվող երիտասարդական տոնակատարությունը … Read more

Թրամփի հրամանով գիշերը նոր հարվածներ է հասցվել Իրանին

ԱՄՆ-ն այս գիշեր Թրամփի հրամանով սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանին, այդ թվում ՝ ՀՕՊ համակարգեր, ռադարներ, ինչպես նաև հրթիռային արձակիչ կայանքներ և մոտորանավակներ: Այս մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից: Իրանն ի պատասխան հրթիռային մի շարք հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Պայթյուններ են որոտացել Հորմուզի նեղուցի շրջանում և տարբեր քաղաքներում՝ Բանդար-Աբաս, … Read more

Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները … Read more