Ինչ արդյունքներ ունեն այս պահին հայ շախմատիստները Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարի Masters խմբում 3 խաղափուլից հետո Վալտեր Գյուրջինյանը ունի 2.5 միավոր, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էդգար Անդրեասյանը և Վլադիմիր Շահինյանը՝ 2 միավոր, Համլետ Անտոնյանը՝ 1.5 միավոր, իսկ Ալլեն Հակոբյանը՝ 1 միավոր: Մրցաշարի Challengers խմբում Համլետ Հարությունյանը 4 հնարավորից ունի 3 միավոր, իսկ Սարգիս Վասիլյանը՝ 2.5 միավոր:

Երևանում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Բեյրութի փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մյասնիկ Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն` Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գարիկ Տ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Հերացի … Read more

Այս թիմն արդեն կերտել է պատմություն. Առա՛ջ, Արգենտինա. Մեսսի ուղերձը՝ եզրափակչից առաջ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ.   «Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։ Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։   Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը … Read more

Այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ. դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ… Եվ այս ամենն այն ֆոնին, … Read more

Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին

Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: «Միջազգային պայմանագրերի խախտումներին և խաղաղ բնակավայրերում ամբարտավան թշնամու գործած հանցագործություններին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը այսօր առավոտյան, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքի և «Ամպրոպ» («Thunder») գործողության 17-րդ փուլի շրջանակում, թիրախավորել է Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարում տեղակայված ԱՄՆ «ահաբեկչական բանակի» … Read more

«Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. դուրս է բերվել մեկ մարմին

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե … Read more

ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ են հասցրել Իրանին՝ խոցելով ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ

ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի դեմ՝ խոցելով առափնյա հսկողության և ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ, թիրախավորել են նաև ԻՀՊԿ ուժերին։ Ինչպես հայտնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ամերիկյան ռազմական ուժերը նաև թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումներին։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող ներկայումս գործողություններ է իրականացնում … Read more

ՌԴ զինված ուժերը Կիևի վրա 40 րոպեում կիրառել են 31 բալիստիկ հրթիռ. կա 1 զոհ, 13 տուժած

ՌԴ զինված ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում՝ 40 րոպեում կիրառելով 31 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կա 1 զոհ, 13 տուժած։ Վնասվել են բնակելի շենքեր, «Լուկյանիվսկա» մետրոյի կայարանը: Ուկրաինական լրատվամիջոցները այս հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը՝ ողջ պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարվածի տակ … Read more

Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների … Read more

Տարիներ առաջ հռչակել էիր «ՀԴՄ դիկտատուրա», ի՞նչ եղավ այն․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ՀԴՄ կտրոն է ցուցադրել և ասել` ՀԴՄ-ն երբեք չենք մոռանում` ոչ մի տեղ և ոչ մի պարագայում։ Տարիներ առաջ հռչակել էիր ՀԴՄ դիկտատուրա, ի՞նչ եղավ այն։ Ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու նպատակով աղքատ, պարտքերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից 5 միլիարդ դրամ` ավելի քան 13 միլիոն … Read more