Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը՝ առաջին տիկնոջ կարգավիճակից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում … Read more

Սումգայիթը հանգեցրեց Արցախի բռնազավթման. ՀՅԴ

Արցախի հայության ինքնորոշման պահանջից հետո Ադրբեջանում սրվեց հակահայկական մթնոլորտը, որը վերաճեց բռնությունների։ 1988 թվականի փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում հայերը ենթարկվեցին համակարգված հարձակումների, սպանությունների և թալանի՝ միայն ազգային պատկանելության պատճառով։ Պաշտոնական տվյալներով զոհերը մի քանի տասնյակ էին, սակայն միջազգային տարբեր աղբյուրների գնահատմամբ հայ զոհերի թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի։ Դեպքերը պատշաճ գնահատական չստացան, ինչից հետո … Read more

Այս պահին Երևան֊Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա. պատգամավոր

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս մասին հրապարակած տեսանյութին կից գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:                  «Այս պահին Երևան֊Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։ Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։ Տարիներ … Read more

Քաղաքական հաշվարկ, թե՞ ընտանեկան ճգնաժամ․ ի՞նչ են «մոգոնել» Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հայտարարեցին իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ լքում է կառավարական առանձնատունը։ Ժամանակագրությունը պատահական չէ․ հայտարարությունը հնչում է խորհրդարանական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ։ Ընդ որում, օրեր առաջ Հակոբյանի գրառումը շատերի կողմից ընկալվել էր ոչ թե բաժանման, այլ երկար համատեղ կյանքից հետո օրինական ամուսնության ակնարկ։ Այսինքն՝ … Read more

Բաց և գաղտնի պահվող փաստեր. 44-օրյա պատերազմին առնչվող Աննա Հակոբյանի պատասխանատվությունը չեղարկման և սակարկման ենթակա չէ․168.am

168.am-ը գրում է․ «Փետրվարի 5-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավարտել է Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը և դրանից հատկապես պատերազմական մի  դրվագ էր առանձնացրել՝ նշելով. «Դրվագներից մեկում Միչիգանում մի գեղեցիկ երեկո ՀՀ-ից գաղթած հերոսները ընթրում և զրուցում են. «Ախպերս, մեր մոտ ամեն ինչ շատ պարզ ա։ Միջազգային էդ քո ասածները կռվի տեղը … Read more

Կանադան ու Չինաստանը ևս կոչ են անում իրենց քաղաքացիներին հեռանալ Իրանից

Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել։ Այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։ «Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։ Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց և … Read more

Սումգայիթից Արցախ. անպատժելիության շղթան շարունակվում է․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ, ինչը ներկայացնում ենք ստորև․ «1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր և դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում են 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից՝ պետական ​​մեղսակցության պայմաններում՝ … Read more

Ղազախստանը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Ղազախստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան այցելելուց՝ մինչև իրավիճակի կայունացումը։ «Խորհուրդ ենք տալիս Իրանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին լքել երկիրը և պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումներ, զգոնություն և զգուշություն ցուցաբերել, հետևել նորություններին և խստորեն պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների հանձնարարականները։ Բացի դրանից, մեր քաղաքացիներին կոչ ենք անում ուշադիր պլանավորել … Read more

ՀՀ կառավարության պարտավորությունն է՝ ապահովել բոլոր պատանդների ազատ արձակումը. Դավիթ Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղում իր դերակատարման համար։ France 24-ի հետ զրույցում նրա որդին՝ Դավիթը, նշել է, որ իր հայրը պահպանում է հույսը՝ չնայած բանտարկությանը։ «Նա դեռևս հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ բոլորիս չտրվել վախին և պաշտպանել իրավունքը՝ չնայած այն ամենին, ինչ … Read more

5 մագնիտուդով երկրաշարժ՝ Ադրբեջանում

Համաձայն Ադրբեջանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից ստացված տեղեկատվության, 2026 թվականի փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:52-ին, Շամախիի շրջանում գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին APA-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ցնցումները էպիկենտրոնում զգացվել են մինչև 5 մագնիտուդով, իսկ շրջակա տարածքներում՝ 3-4 մագնիտուդով։ … Read more