ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է, առավել բարձր ցուցանիշներն են Հայաստանում

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է, առավել բարձր ցուցանիշներն են Հայաստանում ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 4,2%-ով: Հայտնում են կազմակերպությունից։ Աճը նկատվել է Միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշներն են Հայաստանում (21,4%) և Ղրղզստանում (18,9%): Դրան հաջորդում են Ղազախստանը՝ 15,9% – ով, Բելառուսը՝ 9%-ով, Ռուսաստանը՝ 2,5% – ով։

33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ: Պարզվել է, որ նշված հասցեում գործում է … Read more

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն եղել հեշտությամբ մաքրվող, ախտահանվող. Կապանում մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն եղել հեշտությամբ մաքրվող, ախտահանվող. Կապանում մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ սննդի կառույցը … Read more

Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանին

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ «2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը … Read more

Բահրեյնը հայտարարել է պատերազմի մեկնարկից ի վեր իրանական 130 հրթիռ ոչնչացնելու մասին

Բահրեյնը հայտարարել է պատերազմի մեկնարկից ի վեր իրանական 130 հրթիռ ոչնչացնելու մասին Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանից հարձակումների սկսվելուց ի վեր իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական 130 հրթիռ և 234 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում արված գրառման մեջ նշվել է, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում … Read more