Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց

Ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց։ Միքայելին, սակայն, մեղադրանք է առաջադրվել։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ շատ լավ է, իր հետ լավ են վարվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ

«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է կազմում «Հայաստանը ես եմ» և «Նոր դարաշրջան» կուսակցության հետ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով` Արցախի ԱԺ պատգամավոր, «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Աշոտ Դանիելյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ուժերի հետ միասին։ Այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։

3 օրում հանրապետության շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ

3 օրում հանրապետության շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ Ինչպես նախապես կանխատեսել էր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Դրա առավել ինտենսիվ փուլը գրանցվել … Read more

Մինասյան եղբայրների տանը փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, գտան գրքեր. փաստաբան

Մինասյան եղբայրների տանը փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, գտան գրքեր. փաստաբան Այս պահին մեր ունեցած տեղեկությունն այն է, որ մեղադրանք է ներկայացվելու: Այն մեզ հայտնի է դարձել պաշտոնական հաղորդագրությունից, մանրամասները, թե ինչ հանգամանքներ են նշված, ում նկատմամբ է, անգամ դա չգիտենք: Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց … Read more

Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք»

Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։ Որոշման մասին քննիչը տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ»

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա․ «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Ի մասնավորի, առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկված բնակչության խմբերում որպես ապահովագրման ենթակա պարտադիր խումբ և, ըստ այդմ, … Read more