Ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել

Ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել … Read more

Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի … Read more

Ավստրալիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը, Ճապոնիան դեռ որոշում չունի

Ավստրալիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը, Ճապոնիան դեռ որոշում չունի Ավստրալիայի կառավարությունը չի քննարկում ԱՄՆ-ի հետ միասին Հորմուզի նեղուցի շրջափակմանը մասնակցելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Մեթ Թիսթլթուեյթը։ Sky News հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ Ավստրալիայի կառավարությունը «չի քննարկում շրջափակմանը միանալու հնարավորությունը»։ ​​ «Մենք կարծում … Read more

Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է. Հովհաննիսյան

Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է. Հովհաննիսյան Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրին՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։ … Read more

Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ

Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պետությունների ղեկավարների կողմից քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Tasnim. Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը

Tasnim. Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը Միացյալ Նահանգների հետ բանակցություններից հետո, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ «Իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը», – նշել է գործակալությունը։

Հայիթիի զբոսաշրջային վայրերից մեկում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Հայիթիի զբոսաշրջային վայրերից մեկում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Reuters-ը հայտնում է, որ Հայիթիի հյուսիսում գտնվող հայտնի զբոսաշրջային վայրում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել։ «Շաբաթ օրը առնվազն 30 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով… հրմշտոցը տեղի է ունեցել Laferrière ամրոցի տարածքում», – գրում է գործակալությունը։ Ըստ գործակալության՝ ողբերգությունը տեղի է … Read more