Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։ Բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ … Read more

Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ։ Գոռ Գևորգի Դավթյանի կենսագրությունը Ծնվել է 1993 թվականի ապրիլի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների … Read more

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոներին։ Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։ Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է … Read more

vesti.am | Թեժ վիճաբանություն ԿԸՀ-ում

© 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]

Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին

Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և քննարկել Մայիսի 9-ին ռուսական կողմից առաջարկված կարճաժամկետ հրադադարի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր էջում՝ անդրադառնալով ՌԴ նախագահի համապատասխան առաջարկին: «Ես մեր ներկայացուցիչներին հանձնարարել եմ կապ հաստատել … Read more

Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի

Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին: «Թեհրանը այլևս չի հանդուրժի երրորդ կողմի կողմից Պարսից ծոցի չարաշահումը»,-ասել է Խամենեին Պարսից ծոցի օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Պարսից ծոցը պայծառ … Read more

Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը

Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Ռոսպոտրեբնադզորի խնդրանքով պիտակավորման համակարգը արգելափակել է Հայաստանում արտադրված Ջերմուկ հանքային ջրի գրեթե 1.1 միլիոն լրացուցիչ շշի վաճառքը: Այս մասին РБК-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։ Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման … Read more

«Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ

«Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է, ArmeniaSputnik–ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Նրա խոսքով՝ բոլոր ձայնագրություններում մարդիկ խոսում են աշխատավարձի մասին, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես նյութապես շահագրգռվելու երևույթ։ Նա հորդորեց իրավապահ մարմիններին ավելի ուշադիր ու աչալուրջ լինել իշխանության տարբեր … Read more