Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ​ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Հայտնում է  Ynet Global-ը։     «Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան», — ասել է Նեթանյահուն՝ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց … Read more

vesti.am | Վթարային ջրանջատումեր կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 28-ին ժամը 10:30-12:00-ն կդադարեցվի Գաջեգործներ, Դավիթ Բեկ, Նոր Արեշ 7 փ., Նոր Արեշ 20 փ., Նոր Արեշ 32 փ., Նոր Արեշ 42 փ., Նոր Արեշ 44 փ., Նոր Արեշ 46 փ., Նոր Արեշ 48 փողոցների ջրամատակարարումը:

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկրի հարավում իրականացված հարվածները

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկրի հարավում իրականացված հարվածները Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկրի հարավում հասցված հարվածները և դրանք համարել է համաձայնագրի խախտում, հաղորդում է Reuters-ը։ «Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավում հասցված հարվածները որպես ժամանակավոր համաձայնագրի խախտում», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի հետագա ճակատագիրը. Ղազինյանը դիմել է ՍԴ անդամներին

Ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի հետագա ճակատագիրը. Ղազինյանը դիմել է ՍԴ անդամներին ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին։ «Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ 2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ: Ձեր խոսքը մշակելիս, … Read more

«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել

«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Սահմանադրական դատարանին առաջարկեց հունիսի 7-ի ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնել, քանի որ իրենք Վարչական դատարանում վիճարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի N 258-Ա որոշումը: Ըստ Դրմեյանի, Վարչական դատարանի վճռից հետո պետք է ՍԴ-ն շարնակի դատաքննությունը: ՍԴ դատավորները որոշեցին մերժել Դրմեյանի … Read more

TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է

TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ Նրա խոսքով, հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։ «Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – … Read more

Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը

Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Ուկրաինայում ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամիանեց-Պոդոլսկիի Աստվածածնի հայկական սրբապատկերի օրը։ Սրբապատկերը երկրպագել են Կամիանեց-Պոդոլսկիի բոլոր երեք քրիստոնեական ծեսերի հավատացյալները՝ հայերը, ուկրաինացիները և լեհերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։ «Դարերի և ժողովուրդների կապող թել», – այսպես է անվանի ուկրաինացի գիտնական Իրինա Գայուկը նկարագրել … Read more

Հայաստանի և Վրաստանի անվտանգային կառույցները նախանշում են համագործակցության նոր ուղղություններ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։ Գերատեսչությունների … Read more

Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին կցորդով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ … Read more

Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են քաղաքացիների փոխայցելությունների դյուրացման հարցերը

Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են քաղաքացիների փոխայցելությունների դյուրացման հարցերը Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային  փոխկապակցվածության ոլորտում բացվող հնարավորությունների բացման պայմաններում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ինչպես նաև քաղաքացիների … Read more