Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։ Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի … Read more

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ … Read more

Աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում: Երկօրյա քննարկումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման … Read more

Ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի … Read more

Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը

Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։ 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս … Read more

Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում

Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝ Կենսաթոշակառուները, Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված … Read more

18:33 | 20 Հունվար Ովքեր են ներկա Զառա Արամյանի հոգեհանգստին, Ովքեր են ներկա Զառա Արամյանի հոգեհանգստին, 18:33 | 20…

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more

Ռուսական ներխուժման դեմ պայքարող նիկոլականները գոռում են…

10:14 – 20/հունվարի/2026 Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրել է․ «Ամենածիծաղելին այն է, որ «ռուսական ներխուժման դեմ պայքարող» նիկոլականներն ու ապացուցված հակահայ 5-րդ շարասյունը փրփուրը բերաններին գոռում են, թե բա՝ հասեք, փրկեք, ոտքի ելեք… «Սարգիս Կասյան» օպերացիա են փորձում անել: Ինչու՞ է ծիծաղելի. որովհետև չկա գլխավոր հարցի պատասխանը՝ … Read more

Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները. Աշոտ Մինասյան

«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան

Ներքաղաքական 21 Հունվար, 2026 0:57 Կալանավայրում գտնվող ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի լեգենտար հրամանատար Աշոտ Մինասյանը` Երկաթը, ուղերձ է հղել վարչապետի կողքին կանգնած տիրադավ հոգևորականներին. «Խոսքս ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին» ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր … Read more

Ամփոփվել են Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱՆ Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Վերջինին մասնակցել են ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ … Read more