Uncategorised
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել լոկալ հրադադարի շուրջ, որը հնարավորություն կտա իրականացնել վերանորոգման աշխատանքներ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, լոկալ հրադադարը թույլ կտա սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ում գործող վերջին պահուստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որը կարևոր է կայանի անվտանգ և … Read more
Ֆանտաստիկ նորություն․ մեր Հովհաննեսի սրտի փոխպատվաստումը բարեհաջող իրականացվել է, վիճակը կայուն է
Ֆանտաստիկ նորություն․ մեր Հովհաննեսի սրտի փոխպատվաստումը բարեհաջող իրականացվել է, վիճակը կայուն է․ հայտնում ենՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամից։ «Մեծ հույս ու հավատ ունենք, որ Հովհաննեսը լիարժեք կապաքինվի: Աստված պահապան: Անչափ շնորհակալ ենք բոլոր աջակիցներին, ձեր շնորհիվ հերթական հրաշքն է իրականություն դառնում», – ասում են հիմնադրամից:
Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա․ Նարեկ Սամսոնյան
Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի … Read more
Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, որովհետև նա հանցանք չի գործել․ Լիդյա Մանթաշյան
Լիդյա Մանթաշյանը գրել է․ «Ժողովուրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում։ Բայց ես մնում եմ այն մտքին, որ Նարեկը, Վազգենը, Դավիթ Համբարձումյանը, Խաչիկ Գալստյանը և մյուս բոլորը պետք է լինեն ազատության մեջ ոչ թե պահման վատ պայմանների, առողջական խնդիրների պատճառով, այլ որովհետև իրենք ԱՐԴԱՐ են։ Նարեկին այսօր պատժում են, իր խափանման միջոցը զուտ պատրվակ է … Read more
ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ հայտարարություն
Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ինչպես տարածաշրջանային վերջին զարգացումները, այնպես էլ ներքաղաքական օրակարգի հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցին։Հնչեցված կարծիքների եւ մոտեցումների հիման վրա որոշում կայացվեց շարունակել այս հարցի քննարկումները, իսկ վերջնական արդյունքների մասին համապատասխան ժամկետում … Read more
Ատեստավորման համակարգ՝ քրեակատարողական ծառայությունում. Աստեստավորումը բարեհաջող անցած ծառայողները հավելավճար կստանան
Կառավարությունն ընդունել է «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու» որոշման նախագիծը: Սահմանվել են քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։ Որոշմամբ հնարավոր կլինի գործնականում սկսել քրեակատարողական համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի նաև քրեակատարողական ծառայության մասնագիտական … Read more
Եւ բոլորովին վախեցնող չէ թե որքան ցավեցնող է այդ իրականություն
Տարիներ շարունակ մենք հրաժարվել ենք, այսօր էլ հրաժարվում ենք իրականությանն առերեսվելուց։ Գերադասում ենք ականջահաճո սուտը։ Կույր ենք ձեւանում, փակում ենք մեր աչքերը, ցավեցնող իրականությունը որ չտեսնենք։ Այդպես ապրելը հեշտ է թվում մեզ։ Այս պատճառով է, որ 30 տարի շարունակվող պատերազմի վերջակետը չի դրվում։ Որ կորցնում ու կորցնում ենք։ Այս պատճառով է, որ ունեցանք երեկվա պարտությունը, … Read more
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքների ցանկի վերանայման և այդ հանցանքների քննության քննչական ենթակայության վերաբերյալ: Քննարկումը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ … Read more