Կայացել է Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը
Այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ անցկացվել է Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային գործընկերներ։ Ողջունելով ներկաներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ նիստի պարբերական անցկացումը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը և ջանքերը՝ խորացնելու ԵՄ-ի հետ հարաբերություններն ու … Read more