Բաքվի դատարանը հրապարակել է Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարների դատավճիռը

Նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»:

Նիկոլի ու Իլհամի «Համատեղ ջանքը» – 5 Փետրվարի 2026

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններում արժանացել են 2026-ի «Զայեդ» մրցանակին՝ խաղաղության և մարդկային եղբայրության համար։ «ՉԻ»․ Սովորաբար՝ երբ երկու հոգի նույն մրցանակն են ստանում կամ «կիսում» այն, դա ենթադրում է, որ նրանք երկուսով նույն գործն են արել կամ առնվազն համագործակցել են։ Իսկ հիմա արձանագրենք, որ «ձեռք բերված խաղաղության» գինը … Read more

Ուբերի եկամուտները բարձրացել են առաքումների և ինքնավար մեքենաների տեսլականի շնորհիվ

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ (Azat TV) – Uber Technologies Inc.-ը չորեքշաբթի օրը հրապարակել է 2025 թվականի չորրորդ եռամսյակի իր եկամուտների հաշվետվությունը, որը գերազանցել է սպասումները։ Այս արդյունքները հիմնականում պայմանավորված են առաքման ծառայությունների հատվածի կայուն աճով և ինքնավար մեքենաների (AV) զարգացման հեռանկարներով։ Ընկերության բաժնետոմսերն ի սկզբանե անկում գրանցելուց հետո վերականգնվել են 3%-ով՝ վերլուծաբանների հետ կայացած զանգի ընթացքում։ Uber-ը … Read more

Այցելություն Նորաշենիկ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է մի քանի այլ անուններով ևս՝ Նարոշենիկ, Նորաշեկ, Նորաշեն, Նորաշենիկ Նոր, Նորաշենիկ Վերին, Նորաշինիկ… Գտնվում է Կապան քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք՝ Ողջիի ձախ վտակ Աճանան (Նորաշենիկ) գետի հովտում, զառիթափ լեռնալանջի վրա՝ մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ։ Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք–Աճանան գավառի մեջ։ Շրջակայքն անտառապատ է։ Գյուղից ոչ հեռու կան … Read more

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քանի-որ նրանք 65 տարեկանից բարձր են, Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների համաձայն՝ չեն կարող ցմահ ազատազրկվել:

MapFact. որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Վայոց Ձորից 2022 թ.

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց Հայաստանի վրա եւ նոր տարածքներ օկուպացրեց Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում: Վայոց Ձորի մարզում հարվածի տակ հայտնվեց Ջերմուկի ուղղությունը: Մեր նախորդ հաղորդման մեջ պատմել էինք 2021-2022 թվականներին Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին: Այս անգամ կանդրադառնանք Վայոց Ձորին: Քարտեզը կարող եք ուսումնասիրել ստորեւ՝ https://hetq.am

Արայիկ Հարությունյանը և Լևոն մնացականյանը ցմահ ազատազրկման դատապարտվեցին Բաքվի դատարանի կողմից

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման՝ Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում: Ներկայացված մեղադրանքները Ըստ ադրբեջանկան կողմի՝ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։ Մասնավորապես՝ «Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված ստորաբաժանումների կազմավորման և գործունեության կազմակերպման, այդ ստորաբաժանումներին զենքով և զինամթերքով … Read more