Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը «Զվարթնոց»-ում կաշառք է ստացել տնտեսվարողից․ ՀԿԿ

Հասարակություն 05.02.2026 | 11:17 ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Այս մասին պարզվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ, հայտնում է կոմիտեն։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների … Read more

Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում․ Իրանի ԱԳ նախարար

Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանի մայրաքաղաք Մասկատում ուրբաթ օրը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար»,- X-ում գրել է Արաղչին։

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 377 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:

Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով. Տեր Զարեհ (տեսանյութ)

Արման Սարոյան, ձեր կարգալուծությունից հետո ճիշտ է ձեզ Արման Սարոյանով դիմե՞լ, թե՞ Ստեփանոս նախասարկավագով. Տեր Զարեհ (տեսանյութ)

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել … Read more