«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել … Read more

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 28-ի … Read more

Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի ձերբակալությանը: «Սրանք մի բանում իրոք «ուժեղ» են։ Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին»,- գրել է Պապոյանը:

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալՄիացյալ Նահանգների հետ շփումների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը տեղյակ է Մոսկվայի դիրքորոշմանը, որը ներկայացվել է ամերիկյան կողմին Ալյասկայում։ «Այն ներկայացվել է՝ ի պատասխան նրանց առաջարկության», – ասել է նախարարը։ Նա … Read more

«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Washington Hilton հյուրանոցի ընթրիքին հրաձգության ժամանակ իր տարհանումը ուշացել է, քանի որ ինքը ցանկացել է տեսնել, թե ինչ է կատարվում։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։ Հարցազրուցավարը Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե ինչու են անվտանգության ծառայության գործողություններն այդքան երկար տևել։ Նրա խոսքով՝ կրակոցների հնչյունների … Read more

Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հայտնել է, որ խախտվել են իր իրավունքները։ «Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջով»,- հայտնել է նա։

Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան

«Այսօր՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, Հայաստանի բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից»,- Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց նաև, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն … Read more

Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վերաբերյալ այս տեսակետի հեղինակը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նրա հեղինակային հոդվածը բացառիկ իրավունքով տպագրվել է «Չորրորդ իշխանություն» թերթում։ Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի … Read more

Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել … Read more

Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ ելույթ ունենալով, ասել է, որ սահմանապահ ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշն է։ «Այնտեղ, որտեղ սահմանապահն է կանգնած, անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա։ Այս վստահության բերումով է, որ պետությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը»,- ասել է վարչապետը։ Նա հավելել … Read more