Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան

Իշխանությունները 2 տեսակի վախ են տարածում։ Այս մասին նշում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Ըստ նրա, նախ` փորձում են հնարավորինս շատ մարդկանց հեռու պահել ընտրություններից։ Օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ ճնշումներ, սպառնալիքներ, աշխատանքից ազատման վախ, անգամ հարազատների վրա ազդելու փորձեր, իսկ ովքեր ունեն փոքր բիզնես, հաճախ հարկայինն է միանում՝ տուգանքների և ստուգումների միջոցով … Read more

«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան

«Ես կարծում եմ՝ այդ ուղերձը, բոլոր մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին, Եվրոպական խորհրդի տարբեր որոշումներին»,- «24 նյուզ»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Ալիևի երեկվա տեսաուղերձին, և հավելել․ «Իսկ ինչ վերաբերում է, որ մեր և Ադրբեջանի միջև պետք է խաղաղություն լինի, այդ ընկալումը կա երկկողմանի և այդ խաղաղությունն իրոք այսօր մենք ունենք․ եկեք … Read more

ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը

««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը: Նախագիծը ԱԺ-ում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը: Նշվում է, որ դեռև 2023 թվականին կատարված փոփոխություններով Աշխատանքային օրենսգրքից հանվել է տարիքով պայմանավորված … Read more

Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:

Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շատերը երկար ժամանակ կարծում էին՝ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանու ներքո։ «2020 թ. պատերազմը և այն ամենը, ինչ դուք ապրեցիք, ցույց տվեցին, որ դա այն հովանավորչությունը չէր, ինչպես շատերը պատկերացնում էին. տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին։ Շատերին թվում էր, թե Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է … Read more

Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters

Չնայած շարունակվող պատերազմին և ռազմական գործողություններին, ԱՄՆ հետախուզական տվյալները փաստում են, որ Իրանի միջուկային ծրագրին հասցված նոր վնասները խիստ սահմանափակ են։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թեհրանին միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը մնացել է անփոփոխ (մոտ մեկ տարի), ինչը նշանակում է, որ վերջին ամիսների հարվածները չեն կարողացել էականորեն հետ մղել Իրանի միջուկային հավակնությունները։ Փորձագետները … Read more

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում։ «ՀՀ աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը հիմա այն չէ, որ Հայաստանը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում արևելքն արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը»,- ասել է նա։ Ըստ նրա. «Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների … Read more

Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է: Դոնալդ Թրամփը, Սի Ցզինպին և Վլադիմիր Պուտինը ճիշտ են անում, որ առանձնապես լուրջ չեն վերաբերվում այսօրվա Եվրամիության մի շարք ղեկավարների: Կրկին հարգեցի Գերմանիայի կանցլեր … Read more

Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ «Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը … Read more

Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը խոսել է «Կասկադ» համալիրի վերակառուցման մասին։ «Այս պահին ունենք հետևյալ իրավիճակը. հիշեցնեմ, որ ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումից, որտեղ պետք է լինի մշակութային կենտրոնը («Ա1» գոտու կառուցապատման աշխատանքներ), և հարակից հատվածում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատումից («Բ» գոտի), որը ևս բաժանված է երեք բաղադրիչի»,- նշել է Սոնա Թևանյանը՝ … Read more