«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Առաջինը նրանք հանդիպում են ունենալու Աշտարակ խոշորացված համայնքում։ Կուսակցության անդամները լինելու են Օհանավանում, Կարբիում, Աշտարակում և Ներսես Աշտարակեցու հրապարակում։

«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան

«Ձեր ասելով՝ ես ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵԿՄ-ն այսօր նշում Մայիսի 8-ն՝ առանց Արցախի։ «Մենք ճանապարհ ենք անցել և մեր գործունեությունը եղել է մեր երկրի, Արցախ աշխարհի ազատագրումը, պաշտպանությունը։ Եվ մենք արել ենք այն, … Read more

Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան

«Ութ տարի առաջ այս օրը այս շենքում Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Այս 8 տարիներին մեր երկիրն է փոքրացել»,- ԱԺ մոտ քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն, խաղաղություն է բերելու Հայաստանին և Արցախին։ … Read more

Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան

Իրանի հյուսիսային սահմանների մոտ տրանսպորտային նախագծերին ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական կողմի համար կընկալվի սեփական անվտանգության համար ռիսկերի պրիզմայով՝ Թեհրանի կողմից Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորստի պատճառով: Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանում իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի բացման հեռանկարը։ … Read more

Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. ««Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ԿԵՂԾ պնդումներ է հնչեցրել, թե իբր վերջին տարիներին նպաստավոր պայմաններ են ստեղծվել խաղային ոլորտի զարգացման համար։ Նաև ձեռքի հետ ԶՐՊԱՐՏԵԼ է ՀՀ ԱԺ նախագահին: Հիմա խոսենք փաստերով. Երևի կհիշեք՝ ժամանակին բոլոր գազալցակայաններում խաղային ապարատներ կային, որտեղ վարորդները պարտվում էին … Read more

Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան

Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նորակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն … Read more

ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկած է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Սյունիքի մարզից։ «Մեկնում ենք Սյունիքի մարզ՝ ձեզ ողջունելով և հիշեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեաթերթիկում 16-ն է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտարարել է. «Այսօր ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր շտաբները բոլոր մարզերում … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Ազգային Ժողովի շենքի առջև

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Ազգային Ժողովի շենքի առջև։ Կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանն ասաց, որ իրենք հավատքով դեպի ժողովուրդը, գնում են առաջ, համոզված են՝ լինելու է ուժեղ Հայաստան։ «Մեր ուժն ու իր ղեկավար Սամվել Կարապետյանն ասում ենք այնպիսի բաներ, որոնք 100 տոկոս կատարվող են»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի … Read more

Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանն հայտնում է, որ հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: «Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական … Read more

Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Մասնավորապես, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ … Read more