Այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը. ՊԵԿ

Մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է … Read more

Մաֆիան 23 գլուխ է ունեցել, հերթով կտրել ենք, մնացել է 3-ը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական ելույթում հայտարարել է, որ 2018-ից իրենք 23 ճակատով կռիվ են տվել մաֆիայի դեմ։ «2018-ից ոչ թե մեկ, այլ 23 ճակատով ենք կռիվ տվել, կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Էսօր ասում ենք՝ եռագլուխ մաֆիա, բայց 2018-ին էդ մաֆիան 23 գլուխ է ունեցել, էդ գլուխները հերթով կտրելով եկել ենք, մնացել է … Read more

ԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով՝ մայիսի 11-12-ը, գտնվել է Երևանում, հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ ս․թ․ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։ Պատվիրակությունը լսել է, որ արտաքին միջամտությունը դուրս է եկել ավանդական ապատեղեկատվության շրջանակներից և այժմ ներառում … Read more

Հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։ Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների … Read more

Մհեր Գրիգորյանն ընդունել է ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները: Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները: Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության … Read more

Ո՞վ հարցնի, ասեք ձեզ եմ ընտրելու. Ծառուկյան

Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քայլերթի ընթացքում մարդիկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բողոքել են գույքահարակի բարձրացումից։ ԲՀԿ առաջնորդը որոշումը կամայական է որակել, այն անհրաժեշտ է վերանայել։ «Երևանցիների համար գույքահարկը 100 տոկոսով ավելացրել են, ժողովւրդ ջան, դա անարդարացի մոտեցում է։ Մարդը՝ գիտնական է, ինժիներ է, 40 տարի աշխատելէ , իրեն տուն են հատկացրել, ինքն այդտեղ ապրում է … Read more

Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում, այս թուլությունն ընդունելի չէ մեզ համար․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Նոյեմբերյանի Զորական գյուղում քարոզարշավի շրջանակում բարձրացված հարցրերը․ «Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային. Ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս … Read more

Էդ մարդը բոլորիցս հոսանք է գողացել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզում։ Արագածում նախընտրական ելույթում նա անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին. «Էդ մարդը բոլորիցս հոսանք է գողացել, ավել փող գրել է ամբողջ հանրապետության վրա, էսօր հայրենասիրությունից են խոսում։ Հոսանքի գումարներն ավել գրել են, փողները դրել գրպանը, ինչ բարեգործություն։ Սերժի համար դղյակներ են կառուցել, էդ ա … Read more

Կգա, որ շարունակի կրակել Աբովյանում, Երևանում. ուզածը դա է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածում նախընտրական ելույթում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններն, թե որդին կվերադառնա հունիսի 7-ից հետո։ «Ծառուկյանն ասում է՝ մեզ ձայն տվեք, ուզում ենք ՔՊ-ին իշխանությունից հեռացնենք, տղեն հունիսի 7-ից կգա։ Կգա, որ շարունակի Աբովյանում կրակել, Երևանում կրակել, Կոտայքում կրակել, նրանց ուզածը դա է։ Ասում եմ՝ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում … Read more

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին հայտարարել է, որ 2022 թվականից մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են երկու երկրների միջև ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ներդրված նոր կարգավորումների շնորհիվ այսուհետ հնարավոր է դառնում երրորդ երկրների տարածքով … Read more